
Խոսրովի անտառ պետական արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին իր մասնակցությունն է ավարտել ՌԴ ԱԻՆ հատուկ նշանակության «ԻԼ-76» ինքնաթիռի անձնակազմը՝ ընդհանուր առմամբ իրականացնելով 17 հրդեհաշիջող թռիչք:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը Հայաստանի Հանրապետության տարածքում խոշոր անտառային հրդեհների մարման աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար ինքնաթիռը սպասարկող անձնակազմին՝ հրամանատար Եվգենի Սերիխի գլխավորությամբ, պարգևատրել է ՀՀ ԱԻՆ «Համագործակցություն հանուն փրկության» և ՀՀ ԱԻՆ «Կանխարգելում, Օգնություն, Փրկություն» մեդալներով:
Խոսրովի արգելոցում շարունակվում է հետմարման և անտառի վերականգնման գործընթացը. տեղում աշխատում են ՀՀ ԱԻՆ փրկարարները, բնապահպաններն ու անտառային տնտեսության աշխատակիցները: