Օգոստոսի 12-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցում, դեռևս անհայտ պատճառներով, հրդեհ բռնկվեց։ Հրդեհի հիմնական օջախները մարել հաջողվեց միայն չորրորդ օրը, երբ մարման աշխատանքներին օգնության հասավ Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ ինքնաթիռը՝ «ԻL-76ՏԴ»֊ը։ Ինքնաթիռին հաջողվեց հրդեհի հիմնական օջախները մարել՝ տասներկու թռիչք կատարելով։
Հրդեհի ծավալների մասին դեռևս պաշտոնական և վերջնական հաշվարկներ չկան։ Հասարակական կազմակերպություններն ու բնապահպանները խոսում են հրդեհված հազարավոր հեկտարների մասին, իսկ պետական մարմինների տվյալները սահմանափակվում են մի քանի հարյուր հեկտարով։ Մասնավորապես՝ «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն»-ի արբանյակային պատկերների միջոցով արված հաշվարկով օգոստոսի 13-ի տվյալներով՝ արգելոցի տարածքում այրվել է 683 հեկտար տարածք:
Ռուսական հրշեջ ինքնաթիռն աշխատանքերը վերջացրել է տասնյոթերորդ թռիչքով: Այժմ արգելոցում աշխատում են արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ նշանակության փրկարարական խմբերը, որոնք տեղում հետմարման աշխատանքներ են իրականացնում։