
Կայացել է թենիսի Մեծ սաղավարտի մրցաշարի՝ ԱՄՆ-ի բաց առաջնության վիճակահանությունը:
Տղամարդկանց պայքարում աշխարհի առաջին ռակետ, իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը մեկնարկային խաղում ուժերը կչափի սերբ Դուշան Լայովիչի հետ:
Բրիտանացի Էնդի Մարեյի մրցակիցը դարձել է ամերիկացի Թենիս Սանդգրենը: Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը կհանդիպի ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյի հետ:
Խորվաթ Մարին Չիլիչն առաջին շրջանում կհանդիպի ֆրանսիացի Ժիլ Սիմոնի, իսկ արգենտինացի Խուան-Մարտին դել Պոտրոն կմրցի շվեյցարացի Հենրի Լաակսոնենի հետ:
armsport.am