Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 4-րդ տուրը մեկնարկեց «Ալաշկերտ»-«Փյունիկ» խաղով: Հանդիպումն ավարտվեց տանտերերի ջախջախիչ հաղթանակով` 5:1:
Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմի կազմում տպավորիչ հեթ-տրիկի հեղինակ դարձավ Արտակ Եդիգարյանը, մեկական անգամ աչքի ընկան Ուրոշ Նենադովիչը և Խորեն Վերանյանը: «Փյունիկի» կազմում գոլ խփեց Ալիկ Առաքելյանը:
Նշենք, որ այս հանդիպումն ընթացիկ առաջնության դեռևս միակ գոլառատ խաղն էր: Բացի այդ, Ալիկ Առաքելյանը և Արտակ Եդիգարյանը 4-ական գոլով կիսեցին ռմբարկուների ցանկի առաջին հորիզոնականը:
Այս խաղից հետո «Ալաշկերտը» 7 միավորով զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը: «Փյունիկը» 5 միավորով 3-րդ տեղում է:
Հիշեցնենք, որ 5-րդ տուրում «Ալաշկերտը» կհյուրընկալվի «Գանձասար-Կապանին», իսկ «Փյունիկը» սեփական հարկի տակ ուժերը կչափի «Շիրակի» հետ:
«Ալաշկերտ»-«Փյունիկ»` 5:1
Գոլերը` Եդիգարյան (15, 31, 40), Նենադովիչ (29), Վերանյան (59) – Առաքելյան (30)
Արտակ Եդիգարյանի առաջին գոլը` տեսանյութով.
armsport.am