Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեք ամսում 26 հազար եվրո է ծախսել վիզաժիստի ծառայությունների վրա: Այդ մասին գրել է Closer թերթը՝ վկայակոչելով Le Point հանդեսը:
«Երևում է՝ Էմանուել Մակրոնը շատ է կապված իր վիզաժիստի հետ: Նախագահը ցանկացել է, որ նա գտնվի Ելիսեյան պալատում»,- նշվում է հրապարակման մեջ:
Հոդվածում նաև ասվում է, որ բոլոր հանգամանքներում գրավիչ տեսք ունենալը կարևոր է, բայց թանկ, և Մակրոնի ծախսերն
ակնհայտորեն ցուցադրում են դա:
Լրագրողները գտել են երկու հաշիվ, որոնք վկայում են հանրապետության ղեկավարի 10 հազար եվրո և 16 հազար եվրո ծախսերի մասին:
Նշվում է, որ վիզաժիստին կոչում են Նատաշա, նա ընտրարշավի ժամանակ Մակրոնի հետ է աշխատել:
Closer-ում շարադրված տեղեկատվության համաձայն, երկրի ներկայիս առաջնորդի նախորդը՝ Ֆրանսուա Օլանդը, իր վարպետին ամսական վճարում էր մոտավորապես 6 հազար եվրո: