Խոսրովի անտառում ծխացող օջախների թիվը նվազում է
Advertisement 1000 x 90

Խոսրովի անտառում ծխացող օջախների թիվը նվազում է

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում հետմարման աշխատանքները շարունակվում են: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, օգոստոսի 26-ին՝ ժամը 08:30-ին, վերսկսված հետմարման աշխատանքներին մասնակցում է 77 փրկարար:

Հետմարման աշխատանքների ընթացքում ևս արգելոցում շուրջօրյա հերթապահություն է սահմանված: Օգոստոսի 25-ին մարվել է հրդեհի 3 բաց և 75 ծխացող օջախ: Տեղում հերթապահություն է իրականացրել 49 փրկարար: Օգոստոսի 24-ին հետմարման աշխատանքներին մասնակցել է 90 փրկարար ծառայող, անտառտնտեսության 40 և ոստիկանության Արարատի բաժնից 5 աշխատակից: Հետախուզության է ենթարկվել 600 հա մակերեսով տարածք, որտեղ հայտնաբերվել է 86 ծխացող օջախ, որը նախորդ օրվա համեմատ գրեթե կրկնակի քիչ է: Բոլոր օջախները մարվել են: