Հանձնեք IELTS փորձնական թեստ
Ցանկանո՞ւմ եք ակադեմիական/ընդհանուր IELTS թեստ հանձնել, բայց հնարավորություն չեք ունեցել նախապես պատրաստվել: Կամ գուցե՞ պատրաստվել եք թեստին, սակայն չգիտեք, թե ինչպես է անցնում իրական քննությունը:
Բրիտանական խորհուրդն առաջարկում է հանձնել փորձնական ակադեմիական/ընդհանուր IELTS թեստ և զարգացնել քննություն հանձնելու հմտությունները:
Հանձնեք փորձնական IELTS թեստ, ինչպես իրական քննության ժամանակ, որից հետո մեր փորձառու ուսուցիչները ձեզ կներկայացնեն իրենց ամբողջական կարծիքը ձեր հմտությունների ու գիտելիքների վերաբերյալ:
Փորձնական թեստ հանձնելը ձեզ հնարավորություն կտա`
- ծանոթանալ թեստի ձևաչափին,
- ծանոթանալ հարցերին ու տեքստերին,
- ստուգել ձեր գիտելիքները սահմանված ժամանակում,
- ստուգել ձեր պատասխանները և ստանալ որակավորված ուսուցչի կարծիք:
Ձևաչափ
- Օր առաջին (Շաբաթ օրերին)` Գրանցված թեկնածուները կհանձնեն լսելու, ընթերցանության և գրավոր բաժիններն առանց ընդմիջման:
- Օր երկրորդ (Երեքշաբթի օրերին)` Բանավոր բաժինը, ինչպես և իրական քննության ժամանակ, կանցկացվի հաջորդ օրը և այն կհամակարգի IELTS թեստի ուսուցիչը:
- Օր երրորդ (Հինգշաբթի/Ուրբաթ օրերին)` Քննությունից հետո թեկնածուները կմասնակցեն երկու ժամ տևողությամբ հանդիպման, որի ընթացքում ուսուցիչը կներկայացնի իր կարծիքն թեկնածուների հմտությունների վերաբերյալ:
Փորձնական թեստի անցկացման վայրի ու ժամի մասին տեղեկությունը կուղարկվի ձեզ էլեկտրոնային նամակով գրանցումից հետո:
Փորձնական IELTS քննության ժամանակացույց
Խնդրում ենք հաշվի առնել
- Ուսուցչի հետ հանդիպումը տևում է երկու ժամ և նպատակն է ձեզ տրամադրել ամբողջական և մանրամասն տեղեկություն ձեր գիտելիքների ու հմտությունների վերաբերյալ: Խնդրում ենք, ժամանակին ներկայանալ հանդիպմանը և առավելագույն օգուտ քաղել: Մենք խորհուրդ ենք տալիս բաց չթողնել այս հանդիպումը, քանի որ այն անչափ կարևոր է ձեր գիտելքիների մակարդակը հասկանալու համար:
- Ուսուցչի հետ հանդիպման ընթացքում դուք թեստի միավոր չեք ստանում: Միայն IELTS թեստի պաշտոնական քննություն անցկացնողներն են իրավասու ձեզ տալ ձեր թեստի ճիշտ և հավաստի միավորները: Այնուամենայնիվ, ուսուցիչը ձեզ կտրամադրի համապարփակ կարծիք ձեր թեստի վերաբերյալ, ինչպես նաև մոտավոր միավորներ` օգտվելով հաշվարկման աղյուսակից: Այդ միավորը կարող է տարբերվել իրական թեստի արդյունքից:
Գրանցում և վճարում
- Լրացրեք գրանցման ձևը: Այն կարող եք լրացնել մեր գրասենյակում, կամ ներբեռնել ստորև:
- Ուղարկեք գրանցման ձևը Անգլերենի ծրագրերի ղեկավար Ադդեհ Հովասափյանին [email protected] էլ. հասցեով:
- Դիմումի ձևն ուղարկելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, վճարեք փորձնական թեստի արժեքը, որը կազմում է 10.000 դրամ:
- Վճարումը պետք է կատարել միայն բանկային փոխանցմամբ:
HSBC Bank Armenia
001-146026-050
Reason: Payment for MT-IELTS by (candidate’s full name)
5.Վճարումը կատարելուց հետո ուղարկեք վճարման կտրոնը [email protected] էլ հասցեին: Ձեր մասնակցությունը կհաստատվի և ձեզ կուղարկվի հետագա հրահանգները:
Կարգավորումներ և փոխհատուցում
Թեպետ ամեն ինչ արվում է, որպեսզի փորձնական թեստը տեղի ունենա ըստ ժամանակացույցի, այնուամենայնիվ Բրիտանական խորհուրդն իրավունք է վերապահում հետաձգել կամ չիրականացնել այն, եթե մասնակիցների նվազագույն քանակությունը չի ապահովվել: Եթե մենք չկազմակերպենք թեստը, ապա ձեզ կվերադարձնենք գումարը:
- Եթե Դուք ցանկանում եք չեղյալ հայտարարել Ձեր մասնակցությունը թեստին գրանցվելուց հետո, ապա պետք է Բրիտանական խորհրդի հետ կապ հաստատեք թեստի օրից նվազագույնը մեկ շաբաթ առաջ: Այդ պարագայում ձեզ կվերադարձվի ողջ գումարը: Այս ժամկետից հետո մեզ հետ կապ հաստատելու դեպքում ձեր խնդրանքը հաշվի չի առնվի, եթե չհամապատասխանի երկրորդ կետին:
- Այն մասնակիցները, որոնք իրենց գրանցումը չեղյալ են հայտարարում թեստից առաջ մեկ շաբաթվա ընթացքում, կստանան փոխհատուցում, եթե փաստաթուղթ ներկայացնեն, որ չեղյալ հայտարարելը կապված է ստորև ներկայացված դեպքերի հետ:
- Հիվանդություն` հիվանդանոց ընդունվել կամ լուրջ վնասվածք
- Կորուստ` ընտանիքի անդամի կամ հարազատի մահ
- Դժբախտ պատահար` հանցանք, ավտովթար
- Զինվորական ծառայություն
Ձեզ փոխհատուցվող գումարից, սակայն կպահվի 25 տոկոսը` որպես վարչական ծախս: Պետք է ներկայացնել միայն փաստաթղթերի բնօրինակները: Հակառակ դեպքում փոխհատուցում տեղի չի ունենա:
Ծանուցում
IELTS փորձնական թեստերը IELTS քննությունից անկախ են տեղի ունենում և իրական քննությունը հանձնելու համար թեկնածուները պետք է հետևեն IELTS պաշտոնական կայքում (www.ielts.org) նշված հրահանգներին: