Վերադարձրեք ժողովրդին իր գենետիկան, իր կոդը և նա ընդամենը մեկ տարում ինքն իրեն կգտնի. ազգագրագետ. tert.am
Advertisement 1000 x 90

Վերադարձրեք ժողովրդին իր գենետիկան, իր կոդը և նա ընդամենը մեկ տարում ինքն իրեն կգտնի. ազգագրագետ. tert.am

Ազգագրագետ և բանագետ Արուսյակ Սահակյանը Հայաստանի գյուղերից հավաքում է ամենաթանկը՝ մեր բառուբանը, իմաստնությունը, ազգային երգն ու պարը։ Նրա խորհրդածությունները հայկական գենետիկ կոդերի, հայի առաքելության, արարի ու ավերի, հասարակական-քաղաքական մակերեսում լողացող իրադարձությունների և այն ախտերի մասին, որոնք կարող են քանդել ու ավերել աշխարհի, թերևս, ամենածուռ ցեղի՝ հայի ինքնությունը։

-Դուք հայտնի ազգագրագետ, բանագետ եք, իսկ բանահյուսությունը որևէ ժողովրդի հավաքական միտքն ու ոգին է։ Ասացեք խնդրեմ, ինչո՞ւ է այսօր մեր հավաքականությունը թույլ ու, մի տեսակ, անդեմ, չենք կարողանում մեր միտքն աշխատեցնել, մրցունակ հանրություն չենք։

-Վերադարձրեք նրան իր գենետիկան, իր կոդը վերադարձրեք, այսինքն՝ ոգեղեն և արարում, և նա ընդամենը մեկ տարում ինքն իրեն կգտնի։ Եվ ոչ թե հրեք դեպի բիզնես, օլիգարխիա, իրար բերանից հաց խլելու հրապարակ։ Երբ նրանից խլված է իր ամենաէականը, նա չի կարող այլ վիճակում լինել։Նա հենց այս վիճակում պետք է լինի. ուրիշ ելք չունի։ Նա միշտ փրկվել է միայն ոգեղենով, միայն գիտությամբ ու մշակույթով։ Նա արարող ժողովուրդ է։ Այսօր նրա ձեռքից վերցրել են գիտելիքը, մշակույթն ու արարումը, և նա մեռնում է։

-Այսինքն՝ մեր գենետիկ ծրագրում ինչ-որ վիրուս է ընկել և մեր համակարգերը խժռում, լափում է՞։

-Մենք արարի ժողովուրդ ենք, նվաճող, թալանի ու ավերի ժողովուրդ չենք։ Մեզ այդպես է ստեղծել Աստված։ Լավ է արել, թե՝ վատ, սա մեր երջանկությունն է, թե՝ դժբախտությունը, բայց միայն այդպիսին մենք կանք և միայն այդ պատճառով է, որ կանք։

Ամբողջությամբ՝ tert.am



Նման նյութեր