Դերասանուհի Օլյա Հակոբյանը նորություն ունի. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Դերասանուհի Օլյա Հակոբյանը նորություն ունի. life.panorama.am

Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի Օլյա Հակոբյանը, ով այս շրջանում բուռն ստեղծագործական կյանքով է ապրում:

-Օլյանախ ուզում եմ հետաքրքրվելթե ինչպե՞ս եք ամառն անցկացնումՀասցրեցի՞քհանգստանալ:

– Ամառն անցկացնում եմ շատ հաճելի, բայց գործնական մթնոլորտում, հետևաբար հանգստի մասին խոսք անգամ լինել չի կարող. Մի քանի օր առաջ ֆիքսեցի, որ այս ամռանն անգամ լողավազան գնալու ժամանակ չունեցա:

-Իսկ առհասարակ հանգստի հետ կապված ի՞նչ նախընտրություններ ունեքմայրիկներըերբեմն ստիպված են լինում իրենց ժամանցի տարբերակները փոխելհարմարեցնելովերեխաների նախընտրություններին:

-Եթե երեխաների հետ, ուրեմն հանգիստն ու ժամանցը կազմակերպելու նախընտրությունները փոխվում են ըստ պահանջի, իսկ եթե իմ ցանկությունների մասին է խոսքը, ապա իհարկե, կցանկանայի որևէ կղզի, օվկիանոս, հաճելի ու գեղեցիկ բնություն և կոկոսի մեջ կոկտել:

-Երեխաները չե՞ն «բողոքում» մայրիկինՁեր զբաղվածությունը պակասեցնելուպահանջներ չունե՞ն:

– Նրանք դեռևս փոքր են, որպեսզի բողոքեն, բայց, իհարկե, հասկանում եմ, որ կարոտում են ինձ ու ես էլ նրանց եմ անչափ կարոտում:

-Նշեցիքոր աշխատանքային ամառ եք ունեցելկխնդրեմ մանրամասնել ու պատմելթեինչով եք այս շրջանում զբաղված:

-Վերջերս մեկնարկեցին «Մոռացված կանգառ» հեռուստասերիալի սպասված նկարահանումները, որը եթերում կլինի սեպտեմբերի սկզբին: Այստեղ մարմնավորածս կերպարն ինձ շատ է դուր գալիս. սցենարիստն ու ռեժիսորն ինձ վստահել են ընտանիքի ավագ քրոջ կերպարը, ով իր ժամանակը վատնում է հիմնականում ուրախանալու վրա, նա կյանքից քաղում է բոլոր հնարավոր հաճույքները: Իսկ մնացածը թող բացահայտի հեռուստադիտողը. վստահ եմ, որ նրանք սիրով կհետևեն այս հեռուստասերիալի զարգացումներին:

Սրան զուգահեռ նկարահանվում եմ նաև «Վերջին գործարք» 24 մասանի հեռուստասերիալում, որի նկարահանումները դեռևս նոր են սկսվել և մանրամասնել չեմ ցանկանա: Բացի հեռուստասերիալներից, ինձ համար շատ պատասխանատու գործ եմ սկսել: Խոսքը մոնոներկայացման մասին է: Հիմա ազատ ժամանակս տրամադրում եմ այդ աշխատանքին, մտածում եմ կերպարի ու մոնոներկայացման այլ մանրամասների մասին:

-Ինչպե՞ս եկաք մոնոներկայացմամբ հանդես գալու մտքինչէ որ դա այնքան էլ հեշտ չէ:

– Ես երբեք այս մտքին չէի գա, եթե առաջարկ չստանայի հեղինակ կատարող Վահե Քոչարից, ով հրաշալի մի պիես է գրել և ցանկություն ունի կաֆե-թատրոն ստեղծել: Պիեսը շատ խորը հոգեբանական հիմք ունի, որը կարևոր թեմա է շոշափում ու բոլորին  է հոգեհարազատ. Եթե կարողանայինք ժամանակը հետ տալ` սա պիեսի հիմնական գաղափարն է, որը ես ավելի շատ հոգու ճիչ կկոչեի: Նախատեսում ենք սեպտեմբերի վերջին արդեն հանդիսատեսի դատին հանձնել մեր համատեղ աշխատանքը:

-Օլյա, ներքին մտավախություն չկա՞ միայնակ հանդիսատես պահելու վերաբերյալի վերջո, դա շատ բարդ գործընթաց է:

-Մտավախությունս անսահման է: Սա իսկապես շատ պատասխանատու ու պարտավորեցնող աշխատանք է: Անկեղծ շատ եմ ուզում, որ լավ ստացվի և հանդիսատեսն իրեն գտնի այս ներկայացման մեջ: Հիմա փորձերը շատ հաճելի մթնոլորտում են ընթանում: Ամեն անգամ գերագույն հաճույքով եմ գնում  ստեղծագործելու. Հուսամ` արդյունքը ևս կուրախացնի:

life.panorama.am



Նման նյութեր