Արոնյանն առաջադիմել է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում
Advertisement 1000 x 90

Արոնյանն առաջադիմել է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

ՖԻԴԵ-ն հրապարակել է վարկանիշային աղյուսակները` սեպտեմբերի 1-ի դրությամբ:

Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Աշխարհի ուժեղագույն շախմատիստների ցանկը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2827): Երկրորդ հորիզոնականում է Մաքսիմ Վաշիե-Լագրավը (2804), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Վլադիմիր Կրամնիկը (2803), Լևոն Արոնյանը (2802) զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:

Այս կերպ, Արոնյանը, նապորդ ամսվա համեմատ, առաջադիմել է մեկ հորիզոնականով:

Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում են գտնվում նաև Հայաստանի 3 այլ ներկայացուցիչ. մասնավորապես Սերգեյ Մովսեսյանը (2671) գտնվում է 72-րդ հորիզոնականում, Վլադիմիր Հակոբյանը (2667)` 79-րդ, իսկ Գաբրիել Սարգսյանը (2652)` 100-րդ:

Լավագույն տասնյակ.

1.Մագնուս Կարլսեն` 2827

2.Մաքսիմ Վաշիե-Լագրավ`  2804

3. Վլադիմիր Կրամնիկ` 2803

4. Լևոն Արոնյան` 2802

5. Ֆաբիանո Կարուանա` 2799

6. Շահրիյար Մամեդյարով` 2797

7. Վիշվանաթան Անանդ` 2794

8. Ուեսլի Սո` 2792

9. Ալեքսանդր Գրիշչուկ` 2788

10. Հիկարու Նակամուրա` 2781

Կանանց ցանկի առաջին հորիզոնականում է Հոու Յիֆանը (2670): Երկրորդ հորիզոնականում է Աննա Մուզիչուկը (2576): Լավագույն եռյակը եզրափակում է Ցզյու Վենցզյունը (2574):

Աշխարհի չեմպիոնուհի Տան Չժունչին (2509) գտնվում է 12-րդ հորիզոնականում: Մեր շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը (2415) գտնվում է 51-րդ հորիզոնականում, իսկ Լիլիթ Մկրտչյանը (2401)` 56-րդ:

Մինչև 20 տարեկան պատանիների վարկանիշային աղյուսակը գլխավորում է Վեյ Յին (2748), Դուդա Յան-Քշիշտոֆը (2697) գտնվում է 2-րդ հորիզոնականում, իսկ Վլադիսլավ Արտեմևը (2692) եզրափակում է լավագույն եռյակը:

ԱՄՆ-ը ներկայացնող մեր հայրենակից Սամուել Սևյանը (2610) գտնվում է 7-րդ հորիզոնականում: Հայաստանի ներկայացուցիչներից Հայկ Մարտիրոսյանը (2570)գտնվում է 17-րդ հորիզոնականում , Մանուէլ Պետրոսյանը (2559)՝ 26-րդ, Տիգրան Հարությունյանը (2520)` 51-րդ, Հարություն Բարսեղյանը (2474)` 95-րդ, Արամ Հակոբյանը (2472)` 96-րդ:

Հրապարակվել են նաև արագ և կայծակնային շախմատի գործակիցները:

Արագ շախմատի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Մագնուս Կարլսենը (2909): Երկրորդ հորիզոնականում է Ալեքսանդր Գրիշչուկը (2852), իսկ Շահրիյար Մամեդյարովը (2833) եզրափակում է լավագույն եռյակը: Լևոն Արոնյանը (2820)գտնվում է 7-րդ հորիզոնականում:

Արագ շախմատի աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում են գտնվում նաև Հայաստանի 3 այլ ներկայացուցիչ. մասնավորապես Սերգեյ Մովսեսյանը (2712)գտնվում է 35-րդ հորիզոնականում, Հրանտ Մելքումյանը (2710)` 37-րդ և Վլադիմիր Հակոբյանը (2707)` 42-րդ:

Կայծակնային շախմատի վարկանիշային աղյուսակը նույնպես գլխավորում է Մագնուս Կարլսենը (2948), Սերգեյ Կարյակինը (2889) գտնվում է 2-րդ հորիզոնականում, իսկԼևոն Արոնյանը (2863) եզրափակում է լավագույն եռյակը:

Կայծակնային շախմատի դասակարգման 100 լավագույն շախմատիստների ցանկում են Հայաստանի 5 այլ ներկայացուցիչ. Զավեն Անդրիասյանը (2755) գտնվում է 23-րդ հորիզոնականում, Տիգրան Լ. Պետրոսյանը (2705)` 38-րդ, Հրանտ Մելքումյանը`(2686) 49-րդ, Սերգեյ Մովսեսյանը (2669) `70-րդ և Կարեն Գրիգորյանը (2665) `74-րդ:

armsport.am