
Բրազիլացի լեգենդ, նախկին ֆուտբոլիստ Պելեն Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին շնորհավորել է միջազգային ասպարեզում լավագույն ռմբարկուների ցուցակում 5-րդ տեղ բարձրանալու առթիվ:
«Շնորհավորում եմ Կրիշտիանու Ռոնալդուին, ով միացավ 5 լավագույն միջազգային ռմբարկուներին: Իմ շնորհավորանքները»,- գրել է Պելեն թվիթերյան իր միկրոբլոգում:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն Աշխարհի 2018թ. առաջնության Եվրոպայի գոտու որակավորման փուլի շրջանակում Ֆարերյան կղզիների հետ կայացած խաղում դարձել է հեթ-տրիկի հեղինակ` հավաքականում գոլերի քանակը դարձնելով 78-ի:
Նշենք, որ Պելեն միջազգային ասպարեզում դարձել էր 77 գոլի հեղինակ:
armsport.am