Ովքեր են «Միսս Արմենիա» ՀՀ-ի կազմակերպած գեղեցկության մրցույթի մասնակիցները. Անահիտ Մելիքյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ովքեր են «Միսս Արմենիա» ՀՀ-ի կազմակերպած գեղեցկության մրցույթի մասնակիցները. Անահիտ Մելիքյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Միսս Արմենիա» համահայկական հիմնադրամը ՀՀ մշակույթի և սփյուռքի նախարարությունների բարձր հովանու ներքո սեպտեմբերի 24-ին, Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի եւ բալետի ազգային ակաեդմիական թատրոնում իրականացնելու է գեղեցկության երկար սպասված մրցույթ՝ նոր թիմով, որակով և բացառիկ հնարավորությամբ. Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ կներկայանա «Միսս աշխարհ» միջազգային ամենահեղինակավոր գեղեցկության մրցույթին: «Միսս Արմենիա» համահայկական հիմնադրամի ջանքերով նախընտրական փուլերի արդյունքում ընտրված 24 աղջիկներից մեկը հնարավորություն կունենա Հայաստանը ներկայացնել «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթին, որն այս տարի տեղի է ունենալու նոյեմբերի 18-ին Չինաստանի Սանյա քաղաքում։

Wnews.am-ը շարունակում է պարբերաբար ներկայացնել նախընտրական փուլերը հաղթահարած և մրցույթի եզրափակչին մասնակցելու հնարավորություն ստացած աղջիկներին, նրանց, ովքեր հավակնում են դառնալ «Միսս Արմենիա» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպվող գեղեցկության մրցույթի հաղթողն ու հետագայում մասնակցել «Միսս աշխարհ»-ին: Մեր զրուցակիցն այս անգամ Անահիտ Մելիքյանն է։

-Ներկայացրու’ քեզ. որտ՞եղ ես ծնվել, ինչո՞վ ես զբաղվում, ի՞նչ հետաքրքրություններ ունես։

-Երբ սկսում եմ պատմել իմ կյանքի մասին, առաջարկում եմ բացել քարտեզը, քանի որ կյանքիս տարբեր հատվածները տարբեր քաղաքներում եմ անցկացրել (այնպես է ստացվել, որ մեկ քաղաքում չեմ ծնվել և ամբողջ կյանքում այդ նույն վայրում ապրել սովորել)։ Արմատներս գալիս են Մուշից և Ղարսից, նախնիներս տեղափոխվել են Գյումրի և Ղուկասյան, սակայն ես ծնվել եմ Աբովյան քաղաքում, քանի որ գործի բերումով ծնողներս տեղափոխվել են այնտեղ: 12 տարեկանից ընտանիքով տեղափոխվել ենք Բելոռուսիա, որտեղ էլ ավարտել եմ Բելոռուսիայի պետական տնտեսագիտական համալսարանը։ Մասնագիտությամբ տնտեսագետ մարկետոլոգ եմ, ներկա պահին գործունեությունս ծավալում եմ  դիջիթալ մարկետինգի ոլորտում:

Սիրում եմ նկարել եւ պարել, մասնավորապես հայկական ժողովրդական պարեր։ 4 տարի Բելոռուսիայում պարել եմ հայկական ժող. պարային  «Էրեբունի» համույթում, որի շնորհիվ բազմաթիվ համերգներ եմ ունեցել արտերկրում: Սիրում եմ նաեւ արշավների մասնակցել.կարծում եմ՝հայաստան արշավներին չգնալը հանցագործություն է:), քանի որ մեր երկրում ամեն հնարավորություն ունենք: Ձմռանը, երբ ազատ ժամանակ եմ ունենում, դահուկ եմ քշում, ամռանը՝ հեծանիվ:

-Ո՞րն ես համարում արտաքինիդ գլխավոր առավելությունը։

– ճիշտն ասած, ինքս իմ հանդեպ շատ պահանջկոտ և բծախնդիր եմ, այդ պատճառով էլ ինչ որ գլխավոր առավելություն արտաքինիս հետ կապված չեմ կարող ասել)), աճելու և գեղեցկանալու տեղ դեռ շատ ունեմ:

-Ինչու՞ որոշեցիր մասնակցել մրցույթին, ո՞րն է նպատակդ։

-Որոշումս սպոնտան էր. ռադիոյով գովազդ լսելուց հետո որոշեցի զանգահարել: Նպատակս ուղղակի մասնակցելն է, քանի որ լինել այս մրցույթի մասնիկն արդեն մեծ բան է:

-Ինչպե՞ս է ընթացել մրցույթի նախընտրական փուլը, ինչպե՞ս էիր պատրաստվում, ի՞նչ էմոցիաներ ունեիր։

– Չէի սպասում, որ նախընտրական փուլը կանցնեմ, դա ինձ համար անակնկալ էր, շատ հաճելի անակնկալ, այդ պատճառով էլ որևք նախապատրաստակսն աշխատանք չեմ կատարել:

Ամբողջությամբ՝ wnews.am



Նման նյութեր