Կարեն Գիլոյանը հայտնել է, թե ինչու է Հայաստանի հավաքականի խաղերի մեկնաբանությունը վստահվել նորեկներին
Advertisement 1000 x 90

Կարեն Գիլոյանը հայտնել է, թե ինչու է Հայաստանի հավաքականի խաղերի մեկնաբանությունը վստահվել նորեկներին

Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ ազգային հավաքականի խաղերը սովորաբար մեկնաբանում է Էդուարդ Քալանթարյանը:

Ռումինիա-Հայաստան խաղի մեկնաբանությունը վստահվել էր Ռաֆայել Խալաթյանին և Արմեն Մանուկյանին, ովքեր հաղթել են Առաջին ալիքի կազմակերպած մեկնաբանների մրցույթում:

Armsport.am-ը բազմաթիվ հարցեր է ստացել այդ մասին և որոշել է իմանալ Հանրային հեռուստաընկերության սպորտի բաժնի ղեկավար Կարեն Գիլոյանի կարծիքը, ով ասել է հետևյալը.

«Կոնֆեդերացիաների խաղարկությունից առաջ մեկնաբանների մրցույթում մենք հայտարարել ենք, որ հաղթած մեկնաբանները եթերներ են ստանալու նաև մրցաշարից հետո:

Ճիշտ է Էդուարդ Քալանթարյանի հետ պայմանավորվածություն ունենք, սակայն ղեկավարությունը որոշում կայացրեց խաղը վստահել հաղթած մեկնաբաններին: Ուզում եմ նշել, որ նրանց միայն մենք չենք ընտրել, նրանք ստացել են ժողովրդի համակրանքը և վստահությունը»:

Գիլոյանը նաև հավելեց, որ առաջիկա խաղը՝ Հայաստան-Դանիա մեկնաբանելու են մյուս հաղթած մեկնաբանները՝ Արման Աբելյանը և Արմեն Գարամյանը:

armsport.am