Zangi-ն ստեղծել է ուսումնական սթիքերների փաթեթներ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով նոր ուսումնական տարվան ընդառաջ: Սթիքերների փաթեթներից յուրաքանչյուրը կազմված է 23 յուրահատուկ նկարազարդ սթիքերներից:
«Դասամիջոց» սթիքերների շարքի ստեղծման ժամանակ հաշվի են առնվել հայկական դպրոցական և ուսանողական միջավայրերում ամենահաճախ օգտագործվող որոշ արտահայտություններ, ինչպիսիք են «գլու՛խդ մոռանայիր», «կտա՞ս արտադրեմ» և այլն: Անգլերեն և ռուսերեն տարբերակներում փոխարկվել են որոշ արտահայտություններ՝ կախված լեզվամտածողության առանձնահատկություններից:
«Սթիքերների կերպարները ստեղծելիս գրքերին, մատիտներին ու տաբլեթներին պատկերացրել ենք այն հիմնական իրավիճակներում, որոնք բնորոշ են ուսումնական միջավայրին»,- նշում է Zangi-ի դիզայներ Եվգենիա Շուբնիկովան:
«Դասամիջոց» փաթեթի անգլերեն և ռուսերեն տարբերակներն անվանվել են «Перемена» և «Class Break»: Դրանք արդեն հասանելի են Zangi-ի օգտատերերին:
Նշենք, որ վերջերս ընկերությունը թողարկեց Արցախի բարբառով հայկական սթիկերների շարք: Zangi-ն արդեն ունի 1,5 միլիոն ակտիվ բաժանորդ: Հավելվածն անվճար հասանելի է Android և iOS համակարգերում: