Wnews.am-ը շարունակում է պարբերաբար ներկայացնել նախընտրական փուլերը հաղթահարած և մրցույթի եզրափակչին մասնակցելու հնարավորություն ստացած աղջիկներին, նրանց, ովքեր հավակնում են դառնալ «Միսս Արմենիա» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպվող գեղեցկության մրցույթի հաղթողն ու հետագայում մասնակցել «Միսս աշխարհ»-ին: Մեր զրուցակիցն այս անգամ Անժելիկա Հակոբյանն է։
–Ներկայացրու’ քեզ. որտ՞եղ ես ծնվել, ինչո՞վ ես զբաղվում, ի՞նչ հետաքրքրություններ ունես։
-Ես Անժելիկա Հակոբյանն եմ, 18 տարեկան։Ծնվել և ապրում եմ Երևանում։Ավարտել եմ Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջը որպես տեսաբան։Այժմ Սովորում եմ Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի երաժշտագիտական բաժնում։Հետաքրքրություններ շատ ունեմ՝ երաժշտություն, դաշնամուր, լող, իսկ ազատ ժամանակ սիրում եմ շնիկներիս հետ խաղալ։
–Ո՞րն ես համարում արտաքինիդ գլխավոր առավելությունը։
-Աչքերս:
–Ինչու՞ որոշեցիր մասնակցել մրցույթին, ո՞րն է նպատակդ։
-Սիրում եմ փոփոխություններ և նորություններ, առանց դրանց առօրյան ձանձրալի է, բացի այդ «Միսս Արմենիա» հհ-ի կազմակերպած մրցույթը համարում եմ դուռ, որը իմ առջև կբացի հնարավորությունների նոր հորիզոն։
–Ինչպե՞ս է ընթացել մրցույթի նախընտրական փուլը, ինչպե՞ս էիր պատրաստվում, ի՞նչ էմոցիաներ ունեիր։
-Անցել է շատ հանգիստ, անմիջական մթնոլորտում։ Ոգևորված էի։
–Ինչպե՞ս շրջապատդ արձագանքեց մրցույթի մասնակցությանը։
-Շատ լավ՝ հատկապես ընտանիքիս անդամները, իսկ ընկերներիս մի մասին եմ ասել, մյուսներին ուզում եմ անակնկալ անել։
–Ինչպե՞ս ես գնահատում հաղթելուդ հնարավորությունները։ Ծանո՞թ ես մյուս մասնակիցների հետ:
-Ոչ բոլորին եմ ճանաչում։Հաղթելուս հնարավորությունները գնահատում եմ օբյեկտիվ, կարևորը անհատականությունս չկորցնեմ։)
–Հաղթելու դեպքում ի՞նչ կանես։
-Ինձ թվում է ինչպես բոլորը , ես էլ շատ կուրախանամ ու հաղթանակս օր ու գիշեր կնշեմ։Իսկ հետագայում բարձր կպահեմ ոչ միայն ՀՀ֊ի պատիվը «Միսս Աշխարհ» մրցույթում, այլև քայլեր կանեմ այս բնագավառում ավելի մեծ հաջողությունների հասնելու համար։
Ամբողջությամբ՝ wnews.am