«Այ էս եղավ ճիշտ բան, նենց եք ուզում անել, որ մենք էլ ձեզ մոտ չգանք». Կարեն Կարապետյան (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Այ էս եղավ ճիշտ բան, նենց եք ուզում անել, որ մենք էլ ձեզ մոտ չգանք». Կարեն Կարապետյան

Արագածոտնի մարզում աղբահանության ուղղությամբ կատարվող աշխատանքները տպավորիչ են: Այս մասին սեպտեմբերի 8-ին, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Զեկուցվել է, որ ակտիվ աշխատանքներ են տարվում ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ աղբահանության պայմանագրերի կնքման ուղղությամբ: 2017թ.-ի ընթացքում նախատեսվում է ֆիզիկական անձանց մասով աղբահանության հավաքագրումները նախորդ տարվա 50 մլն դրամի փոխարեն հասցնել 150 միլիոնի, իսկ իրավաբանական անձանց մասով՝ ներկայիս 19-ի փոխարեն 59 մլն դրամի:

«Մենք ավելի քան 3 անգամ աճ ենք նախատեսում: Այ էս եղավ ճիշտ բան: Այս պարագայում վստահ եղեք, որ ձեր սեփական եկամուտները բավարար են լինելու սանմաքրման գործընթացը լավագույնս կազմակերպելու համար, իսկ պետական դոտացիան, որ տալիս ենք, կարող եք ուղղել այլ բաների», -ասել է վարչապետն ու հավելել. «Ես ձեզ էլ հարց չունեմ, նենց եք ուզում անել, որ մենք այդ հարցով էլ ձեզ մոտ չգանք»:

news.am