Էջմիածնեցիների ռոմանտիկ «արկածները» Լոս Անջելեսում. usarmenianews.com (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Էջմիածնեցիների ռոմանտիկ «արկածները» Լոս Անջելեսում. usarmenianews.com

Այն, որ հայերը Լոս Անջելեսում ճոխ հարսանիքներ են անում՝ աներկբա է:

Թե ինչեր են անում, որ ամեն ինչ տեղը տեղին լինի՝ գաղտնիք չէ, անգամ մեկը մյուսից տարբերվելով:

Ինչպես ասում են՝ դրսից ուրիշի աչքն են հանում , ներսից՝ իրենց:

Բայց այդ մասին չէ, որ այսօր ուզում ենք խոսել:

Իսկ ինչո՞վ էր տարբերվում էջմիածնեցիներ Մարիամի և Ալեքսի հարսանիքը:

Բա չե՞ք ասի, հարսիկի եղբայրը՝ Գրիգորը, «Grand Party»կազմակերպության ստեղծագործական թիմի շնորհիվ արտասովոր նվեր էր արել, որն ուղղակի ցնցող է եղել:

Գրիգորը, ինչպես հարսիկն է ասում, մատուցել է հարսանիքի ամենալավ ու ամենահիշարժան նվերը՝ մի գեղեցիկ երգ՝ «Լույսից լուսե», որը կատարել է Հայաստանից վերջերս Լոս Անջելես տեղափոխված երգիչ ՝ Նարեկ Մակարյանը:

Լոս Անջելեսում Մարիամի ու  նրա ընտրյալի՝  Ալեքսի  հարսանեկան խնջույքը, անկասկած, երկար են հիշելու  ոչ միայն զույգերն  ու նրանց հարազատները, նաև՝ հրավիրյալները:

Թե որքան էր հարսիկի եղբայրը՝ Գրիգորը, գումար ծախսել քրոջ հարսանյաց հանդեսին՝ քրոջ անակնկալի համար, կարևորը չէ, կարևորը՝ շատ գեղեցիկ անակնկալ էր:

Առավել մանրամասը՝ USArmenianews.com-ի տեսանյութում: