Երևանում ավարտվեց լողափնյա վոլեյբոլի Արևելյան Եվրոպայի երկրների տղամարդկանց առաջնությունը,- տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Եզրափակիչ խաղում հանդիպեցին Ռուսաստանը ներկայացնող Մաքսիմ Սիվոլով/Իգոր Վելիչկո և Ռուսլան Դայանով/Յուրի Բոգատով զույգերը: Համառ պայքարում հաղթեց առաջին զույգը:
Երրորդ տեղն զբաղեցրեց Ալեքսանդր Կովալենկո/Ալեքսանդր Դեդկով երկյակը Բելառուսից:
armsport.am