Philip Morris-ը 1 մլրդ դոլար կհատկացնի ծխելու դեմ պայքարելու համար
Advertisement 1000 x 90

Philip Morris-ը 1 մլրդ դոլար կհատկացնի ծխելու դեմ պայքարելու համար

Ծխախոտի Philip Morris International ամերիկյան արտադրողը հայտնել է հատուկ հիմնադրամ ստեղծելու մասին, որի նպատակը դառնալու է ծխելու դեմ պայքարը:

Ինչպես հաղորդվում է ընկերության մամուլի տեղեկագրում, այն 2018 թվականից սկսած 12 տարվա ընթացքում տարեկան 80 մլն դոլար կհատկացնի հիմնադրամի գործունեության համար, այսինքն՝ միագումար ներդրումները կկազմեն 1 մլրդ դոլար: Հիմնադրամը կգլխավոր Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախկին աշխատակից Դերեք Յոն:

Կազմակերպությունը կանվանվի Հիմնադրամ հանուն աշխարհի, որտեղ չեն ծխում (Foundation for a Smoke-Free World) և կֆինանսավորի
հետազոտությունները, կգնահատի ավանդական սիգարետների այլընտրանքները, կհետևի ծխելու դեմ պայքարի առաջընթացին ու կզբաղվի այն
միջոցների որոնմամբ, որոնք ծխախոտ արտադրողներին նախապատրաստեն իրենց արտադրանքի պահանջարկի կրճատմանը: