Սեպտեմբերի 10-ի երեկոյան, Թուրքիայի Անթալիա նահանգի Դեմրեի շրջանում սպանվել է Վրաստանի քաղաքացի հայ 51-ամյա Աննա Սաֆարյանը: Դեպքը տեղի է ունեցել սրճարաններից մեկում՝ վիճաբանությունից հետո:
haberler.com-ը գրում է. անվտանգության տեսախցիկը նկարահանել է, թե ինչպես 44-ամյա Մեսութ Օ-ն փողոցում 6 անգամ մարմնի տարբեր հատվածներում դանակահարել է Սաֆարյանին, ապա կտրել կոկորդն ու փախել:
Ականատեսները շտապ օգնություն են կանչել և Սաֆարյանին տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կայնքը փրկել չի հաջողվել:
Ոստիկանությունը Մեսութ Օ-ին ձերբակալել է քաղաքի մեկ այլ սրճարանում: Առաջին նիստի ընթացքում դատարանը նրա համար խափանման միջոց է սահմանել կալանքը և տեղափոխել է Քաշի բանտ:
Թուրքական կայքերը գրում են, որ Աննա Սաֆարյանն աշխատում էր զվարճանքի կենտրոնում և մարդասպանի հետ սիրային կապի մեջ է եղել: