Ադրբեջանում նկատել են Վ.Սարգսյանի դիտարկումը՝ հայկական ԱԹՍ-ները հայկական տեխնոլոգիայով են
Advertisement 1000 x 90

Ադրբեջանում նկատել են Վ.Սարգսյանի դիտարկումը՝ հայկական ԱԹՍ-ները հայկական տեխնոլոգիայով են

Ադրբեջանական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հայտարարությունը, որ Հայաստանը ունի հայկական արտադրության անօդաչու թռչող սարքեր, որոնք ոչ միայն հավաքվում են Հայաստանում, այլև արտադրվում:

Ադրբեջանական կայքերն ընդգծել են, որ դիտարկմանը, թե Ադրբեջանը ևս արտադրում է անօդաչու թռչող սարքեր, Սարգսյանը պատասխանել է՝ Հայաստանում դրանք արտադրվում են հայկական տեխնոլոգիաներով:

«Մենք էլ ունենք անօդաչու թռչող սարքեր, իրականում հենց մեր արտադրության, ոչ թե մեզ մոտ отверочная сборка անվանվող` այլ ընկերությունների թռչող սարքերը հավաքելու երևույթը: Եվ կարծում եմ, որ այդ անօդաչու թռչող սարքերը ինչպես կատարել, այնպես էլ շարունակելու են կատարել, ընդ որում՝ կատարելագործված ձևով, իրենց առջև դրած խնդիրները»,- ԱԺ-ում խորհրդարանական հարցուպատասխանի ժամանակ նշել է Վիգեն Սարգսյանը:

armtimes.com