Կրթության ոլորտի փորձագետ Արևիկ Անապիոսյանի գրառումը.
«Մի ժամ կլինի, կարծում եմ, փորձում եմ ինչ-որ գործ անել, բայց ապարդյուն….լսում եմ մեր պաշտոնյաներին, պատգամավորներին, ավագանու անդամներին, ընկեր-ընկերուհիներին ու հասկանում, որ անիմաստ ա…..
Առարկայական ծրագիրս եմ թարմացնում, որ օգնեմ ուսանողներիս քննական մտածողություն զարգացնել, բայց չգիտեմ, պե՞տք է որ…. բուհերին օգնում եմ էթիկայի կանոնագիրք մշակեն, բայց ինչների՞ն է պետք, երբ պետության մայրաքաղաքի ավագանու անդամները «արա»-ով են խոսում…. ինչ-որ զեկույց եմ պատրաստում, ելույթ գրում, հետազոտության ծրագիր մշակում, ու՞մ ա պետք….
Մեկ ա, կրոն քարոզելը կրոն դասավանդելուց չենք տարբերում ու Թոլեդոյի սկզբունքների մասին չենք լսել… անհատին չենք հարգելու, քանի որ կարևորելու ենք ոչ թե իր ինքնաբավությունը, այլ այդ մարդու՝ ինչ-որ մեկի կին ամուսին աղջիկ տղա մամա պապա քույր եղբայր ու տենց լինելը… կրթությունում ներդրում չենք անելու, քանի-որ հեչ չենք լսել կամ կարդացել, որ ժողովրդավար պետության կառուցման ճանապարհին հիվանդություն հանդիսացող, օրինակ, կոռուպցիան հնարավոր է գլխատել, երբ կունենաս կրթված հասարակություն, որը կգիտակցի և կգերադասի իրավական և կայուն պետություն ունենալը սեփական կարճաժամկետ շահից…. մի տեսակ անելանելի ա, ու ազնվությամբ զարմանում եմ, որ ուժ ենք գտնում հավատալու, որ ինչ-որ բան դեռ կարող ենք փոխել….»: