Երբեմն առավոտյան գլխացավը կարող է վատ քնելու հետևանք լինել։ Սակայն, եթե ցավն ուժեղ է և մշտապես ի հայտ է գալիս, կարող է այլ պատճառներ ունենալ։
Քնի ապնոե
Առավոտյան ուժեղ և մշտական գլխացավերի պատճառ կարող է լինել քնի ապնոեն․ այս երևույթը բնութագրվում է քնած մարդու մոտ շնչառության կանգերով։ Ապնոեի պատճառով ուղեղը բավականաչափ թթվածին չի ստանում, ինչի պատճառով էլ գլխացավեր են սկսվում։ Քնի ապնոեն վտանգավոր երևույթ է և ոչ միայն այն պատճառով, որ գլխացավեր է առաջացնում, ուստի այն չի կարելի անուշադրության մատնել։
Սովորություններ սննդակարգում
Եթե դուք նախկինում շատ սուրճ եք խմել և շատ շոկոլադ եք կերել, իսկ հետո դրանք միանգամից բացառել եք ձեր սննդակարգից, ձեզ մոտ կարող են գլխացավեր սկսվել նաև առավոտյան։ Բանն այն է, որ կոֆեինն ուղեղը «վարժեցնում է» արյան շրջանառության խթանմանը, և դրանից հրաժարվելու դեպքում ուղեղը սկսում է իրեն պահել այնպես, ինչպես թմրանյութերից կամ ալկոհոլից կախվածություն ունեցող մարդկանց մոտ։
Ալկոհոլ՝ քնելուց առաջ
Եթե քնելուց առաջ ալկոհոլ եք խմել, առավոտյան կարող եք գլխացավ ունենալ՝ անկախ այն բանից, թե որքան եք քնել։ Սպիրտը վնասում է ուղեղի նեյրոտրանսմիտերները և որոշ դեպքերում՝ կախված գեներից և անհատական ընկալումից, բավական է մի փոքր խմել, որպեսզի բջիջները լրջորեն տուժեն։
Ուղեղի քաղցկեղ
Առավոտյան գլխացավի պատճառ կարող է դառնալ նաև ուղեղի քաղցկեղը։ Չարորակ ուռուցքն աճում է և ձգում ուղեղի ծածկույթը, ինչի հետևանքով մարդու մոտ ուժեղ գլխացավեր են սկսվում։
Բնականաբար, սրանք առավոտյան գլխացավի բոլոր պատճառները չեն։ Այսպես թե այնպես, պետք է բժշկի դիմել, եթե վաղ առավոտից գլուխը սկսում է ցավել։
med.news.am