
«Ենիսեյի» հարձակվող Արթուր Սարկիսովը ստիպված կլինի բաց թողնել Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա հանդիպումները վնասվածքի պատճառով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հայ հարձակվողի մոտ ծնկի դիմային խաչաձև կապանների և կողային մենիսկի պատռվածք է ախտորոշվել:
ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը հաստատում է, որ ֆուտբոլիստը չի կարողանա օգնել ազգային ընտրանուն ԱԱ-2018-ի ընտրական փուլի վերջին հանդիպումներում:
Հիշեցնենք` դեռևս պարզ չէ, որ որքան ժամանակ բաց կթողնի Սարկիսովը:
Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 5-ին Երևանում կմրցի Լեհաստանի ընտրանու հետ, իսկ հոկտեմբերի 8-ին արտագնա հանդիպում կանցկացնի Ղազախստանի հավաքականի հետ:
armsport.am