Ադելը` երկու «ադամանդե» ալբոմների մրցանակակիր
Advertisement 1000 x 90

Ադելը` երկու «ադամանդե» ալբոմների մրցանակակիր

«25» ալբոմի համար երգչուհի Ադելը ստացել է «ադամանդե» մրցանակ: Հիշեցնենք, որ ալբոմը դուրս էր եկել մոտ կես տարի առաջ:

Ադելը դարձել է երկու «ադամանդե» ալբոմների՝ աշխարհում երրորդ մրցանակակիրը (Բրիթնի Սփիրսից և Սելին Դիոնից հետո):

Ձայնագրման ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի (RIAA) տվյալներով՝ 2016 թվականի սեպտեմբերի 20-ին «25» ալբոմը գերազանցել է 10 միլիոն տպաքանակը: Այս մասին հայտնել է The Independent-ը: