Վերջին տարիներին իր յուրահատուկ ունակություններով հանրության ուշադրության կենտրոնում է գտնվում պայծառատես Անի Գրիգորյանը։ Երկար տարիներ նա համարվում է ոլորտի ամենահայտնի և պահանջված ներկայացուցիչներից մեկը՝ առանձնանալով իր ճշգրիտ կանխագուշակումներով և տարբեր թեմաների շուրջ հնչեցրած կանխատեսումներով։
Անի Գրիգորյանին հաճախ համեմատում են աշխարհահռչակ պայծառատեսների հետ՝ ընդգծելով, որ նա հայկական իրականության ամենաճանաչված և ամենապահանջված պայծառատեսներից է։
Վերջին ամիսներին 168life-ի եթերում հեռարձակվող նրա մասնակցությամբ «Տեսնելով անտեսանելին» նախագծը դարձել է ամենաքննարկվող և ամենադիտվող նախագծերից մեկը հայկական մեդիադաշտում։
Հաղորդման յուրաքանչյուր թողարկման ընթացքում Անի Գրիգորյանը փորձում է իր ունակությունների միջոցով բացահայտել գաղտնի սենյակում գտնվող հյուրի մասին տեղեկություններ՝ բացելով նրա կյանքի, բնավորության և անցյալի տարբեր դրվագներ։ Նախագիծը լայն արձագանք է ստացել սոցիալական ցանցերում, իսկ յուրաքանչյուր թողարկում ակտիվ քննարկումների թեմա է դարձել։
Նախագծին ուշադիր հետևորդների աչքից չէր վրիպել նաև այն փաստը, որ վերջին թողարկումների ընթացքում Անի Գրիգորյանը երեխայի է սպասում։
Սոցիալական հարթակներում նրան հասցեագրված բարեմաղթանքներն ու շնորհավորանքները չէին դադարում, իսկ բազմաթիվ հետևորդներ անհամբեր սպասում էին բարի լուրին։
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ լույս աշխարհ է եկել Անի Գրիգորյանի դուստրը։
Միանալով բազմաթիվ հետևորդների շնորհավորանքներին՝ մենք ևս սրտանց շնորհավորում ենք Անի Գրիգորյանին այս կարևոր և երջանիկ առիթի կապակցությամբ՝ մաղթելով փոքրիկին քաջառողջ, խաղաղ ու երջանիկ մանկություն, իսկ ընտանիքին՝ անսպառ սեր, բարեկեցություն և բազում լուսավոր ու հիշարժան օրեր։







