Նորանշանակ նախարարը ծնվել է 1981թ. Մարտի 3-ին Երևանում։
1998-2003 թթ. – սովորել և ավարտել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ատամնաբուժական ֆակուլտետը՝ բժիշկ ատամնաբույժ-թերապևտի մասնագիտությամբ։
2003-2006 թթ. – սովորել և ավարտել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրան՝ ստոմատոլոգ-օրթոպեդի որակավորմամբ։
2006-2010 թթ. – սովորել և ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինտիտուտի մարզաառողջարարական ֆակուլտետը՝ մարզիչ-մանկավարժի որակավորմամբ։
Աշխատանքային գործունեություն.
1997-1999 թթ. – «Անի 90» ՍՊԸ ապրանքագետ։
2003 թ.- թիվ 5 մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկայի բժիշկ-ինտերն։
2006-2008 թթ. – դասախոսել է Երևանի պետական բժշկական համալսարանում։
2006-2009 թթ. – Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ֆիզդաստիարակության ամբիոնի լաբորանտ։
2008–2009 թթ. – Կենտրոն համայնքի ավագանու անդամ։
2006 թ. մարտի 12-ից՝ ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ։
2010 թ. – ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար։
2012 թ. հունիսի 16-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար։
2016 թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ Նախագահի հրամանգրով նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար:
Երկար տարիներ խաղացել է բասկետբոլի Հայաստանի հավաքականի կազմում, մասնակցել է միջազգային մրցաշարերի։ Մի շարք գիտամեթոդական հոդվածների հեղինակ է, ՀԱՕԿ-ի տեղեկագրի համահեղինակ։
Պարգևատրվել է.
Երախտագիտության մեդալով (2015)
ՀԱՕԿ «Հրանտ Շահինյան» մեդալով,
ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան», «Զինվոր հայրենյաց» մեդալներով,
Երևանի պետական բժշկական համալսարանի 75-ամյակին նվիրված ոսկե մեդալով,
ՀՀ Նախագահի շնորհակալագրով։
Պահեստի լեյտենանտ։
ՀՀ սպորտի վարպետ։
Միջազգային կարգի մրցավար։
Անկուսակցական է:
Ամուսնացած է։ Նախարարի հարսանիքը տեղի է ունեցել 2013թ. նոյեմբերին։ Հարսանիքի քավորը ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն է։
Հրաչյա Ռոստոմյանի կինը Մարինա Մանուչարյանն է։ Դուստրը՝ Նարեն՝ մեկ տարեկան է։