Միակ տարբերակը բյուջեն չէ. վարչապետն անդրադարձավ գիտական ծրագրերի ֆինանսավորմանը
Advertisement 1000 x 90

Միակ տարբերակը բյուջեն չէ. վարչապետն անդրադարձավ գիտական ծրագրերի ֆինանսավորմանը

ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 28-ի նիստին, երբ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ չզեկուցվող հարցերին, կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախարար Սամվել Հարությունյանը հարց բարձրացրեց 2018 թվականի գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերին հավանություն տալու նախագծի վերաբերյալ:

«Ամսի 26-ին Ձեզ մոտ կայացած խորհրդակցության ժամանակ թիվը փոխվեց»,- դիմելով վարչապետին՝ ասաց նա։

Կարեն Կարապետյանը իր հերթին ընդգծեց. «Թիվը չփոխվեց, թիվը ֆիքսվեց, որ պետք է լուծում տալ: Ֆինանսների նախարարն այդ մասին կմտածի, և այնտեղ միակ տարբերակը բյուջեն չէ։ Ուզո՞ւմ եք՝ մեկ օր ժամանակ վերցրեք՝ ֆիննախի հետ խոսելու համար»:

Ըստ նախագծի՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի նախագծում ընդգրկելու նպատակով գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային-ծրագրային ֆինանսավորման են ներկայացվում 11 գիտական ծրագրերի նախագծեր:

Ցանկում բերված պետական նպատակային 11 ծրագրերի նախագծերից 7-ը գիտական կազմակերպությունների կողմից նախորդ տարիներին իրականացված ծրագրերի շարունակությունն են:



Նման նյութեր