Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին պաշտոնանկ է արվել,- հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
58-ամյա մասնագետի հեռացման պատճառ է հանդիսացել ՊՍԺ-ից կրած պարտությունը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում: Իտալացու հետ թիմից հեռացել են նրա բոլոր օգնականները:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մյունխենցիներին ժամանակավորապես կգլխավորի Վիլի Սանյոլը: Անչելոտին «Բավարիայում» է աշխատում 2016 թվականի ամռանից: