Սպորտի նախարարի հայտարարագրած ունեցվածքը
Advertisement 1000 x 90

Սպորտի նախարարի հայտարարագրած ունեցվածքը

Արդեն ներկայացրել ենք նորանշանակ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի կենսագրականը և ընտանեկան լուսանկարները:

Նորանշանակ նախարարը էթիկայի հանձնաժողովին դեռ չի ներկայացրել իր եկամուտների, ունեցվածքի հայտարարագիրը՝ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ, բայց հանձնաժողովի արխիվում առկա է պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ նրա հայտարարագիրը, համաձայն այդ հայտարարագրի Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախկին քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը 2013 թ., երբ ազատվեց նախարարի պաշտոնից, բազմաբնակարան շենքում ուներ մեկ բնակարան, մեկ ամառանոց և հասարակական նշանակության մեկ շինություն:

Որպես շարժական գույք նա հայտարարագրել էր 1 MERCEDES-BENZ S 320 և 1 HYUNDAI SONATA տեսակի ավտոմեքենա:

Նախարարի պաշտոնից հրաժարական տալուց հետո նա ունեցել է 15 հազար ԱՄՆ դոլար, 20 միլիոն դրամ և 25 հազար ֆունտ ստերլինգ:

Որպես եկամուտ նշել է, որ ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացել է 2 միլիոն և 5 միլիոն դրամ գումար, իսկ աշխատավարձերը կազմել են մոտ 2.7 միլիոն դրամ, իսկ նախորդ անգամ, երբ նշանակվել է նախարար, այդ ժամանակ միայն ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացել է 21 միլիոն դրամի եկամուտ, իսկ շահաբաժնից՝ 19 միլիոնի:

Հրաչյա Ռոստոմյանը 2010-2012 թթ. եղել է ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար, 2012-2013թթ. ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, որից հետո կրկին ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար, իսկ 2016թ. սեպտեմբերի 27-ից կրկին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար:



Նման նյութեր