«Konami» ընկերությունը, որը PES 2018 խաղի ստեղծողն է, նոր որոշումներ է կայացրել:
Աշխարհի ամենատարածված խաղերից մեկում կփոփոխվեն մի շարք ֆուտբոլիստների դեմքեր.
Այդ թվում են Նեյմարը, Խամես Ռոդրիգեսը, Դանի Սեբալյոսը, Սեդրիկ Սուարեշը և մի քանի այլ խաղացողներ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ փոփոխվել էին Ռոմելու Լուկակուի, Դավիդ Սիլվայի, Մարկո Վերատիի, Լուիս Սուարեսի և այլոց դեմքերը:
PES 2018-ի պաշտոնական թողարկումը եղել է սեպտեմբերի 14-ին:
armsport.am