Սերժ Թանկյանն իր Instagram-ում հրապարակել է Հայոց ցեղասպանության մասին նոր ֆիլմի թրեյլերը, որի ռեժիսորն է Ջո Բերլինգերը: Ֆիլմը կոչվում է Intent to Destroy: Death, Denial & Depiction։
«Դիտեք Emmy-ի և Oscar-ի առաջադրված, ռեժիսոր Ջո Բերլինգերի նկարահանած, Intent to Destroy: Death, Denial & Depiction ֆիլմի թրեյլերը։ Դա, կարելի է ասել, ամենաուժեղ ֆիլմերից մեկն է, որը ես երբևէ տեսել եմ վերջին ժամանակներս։
Ինձ պատիվ է տրվել գրել այդ ֆիլմի երաժշտությունը։ Ֆիլմը նոյեմբերին կհայտնվի կինոթատրոններում։ Իսկ մինչ այդ, մենք թողարկում ենք ժապավենի լիակատար սաունդթրեքը»,- գրել է Թանկյանը։