Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Ջորջ Ֆորմանը մարտահրավեր է նետել հոլիվուդյան դերասան, արևելյան մարտարվեստների վարպետ Սթիվեն Սիգալին:
«Սթիվեն Սիգալ, մարտի եմ կանչում քեզ: Մեկը մեկի դիմաց: Ես քեզ հետ կմենամարտեմ բռնցքամարտի կանոններով, իսկ դու՝ ինչպես կցանկանաս: 10 ռաունդ Լաս Վեգասում»,- թվիթերյան իր էջում գրել է Ֆորմանը:
Սիգալը դեռ ոչ մի ձևով չի պատասխանել:
armsport.am