![](https://blog.168.am/wp-content/uploads/2017/10/unnamed-17.jpg)
ԱՄՆ-ի Հարավային Դակոտայի նահանգի Սու-Ֆոլզ քաղաքից Մոչի Ռիքերթ անունով ութամյա սենբեռնարին ճանաչել են աշխարհում ամենաերկար լեզու ունեցող շունը: Այդ մասին հայտնել է Daily Mirror հրատարակությունը:
Մոչի Ռիքերթի լեզվի երկարությունը կազմում է 18,58 սանտիմետր: Կենդանին հիշատակված է Գիննեսի ռեկորդների գրքի՝ հոկտեմբերի 4-ին թողարկված հատուկ հրատարակության մեջ, որը նվիրված է կենդանիներին: