Հոկտեմբերի 7-ին մայրաքաղաքում նախատեսված համաքաղաքային շաբաթօրյակով պայմանավորված՝ երթևեկության համար փակ կլինի Սարալանջի փողոցի՝ Արմենակյան փողոցից մինչև Խորենացի փողոց ընկած հատվածը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Փողոցի այդ հատվածը փակ կլինի առավոտյան ժամը 10:00-ից մինչև 13:00-ն»,- նշված է հաղորդագրության մեջ։
Քաղաքապետարանը պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը: