Երկու տարի շարունակ Ջազի հայկական ասոցիացիան կազմակերպում է «Yerevan Jazz Fest» ամենամյա միջազգային փառատոնը: Այս տարի փառատոնի շրջանակում Հայաստան են այցելել երաժիշտներ ԱՄՆ-ից, Ավստրիայից, Ֆրանսիայից, Լիբանանից, Վրաստանից, Ռուսաստանից և Անգլիայից: Փառատոնը կմեկնարկի հոկտեմբերի 26-ին, իսկ փակման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 3-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգային ծրագրով ջազի սիրահարներին կներկայանան հայտնի երաժիշտներ Մարկուս Միլերը և Գոնսալո Ռուբալկաբան:
«Yerevan Jazz Fest 2017»-ը նվիրված է հայտնի Zildjian բրենդի հիմնադիր Ավեդիս Զիլդջյանին, ով սկիզբ է դրել համաշխարհային ճանաչում ունեցող հարվածային գործիքների ծնծղաների արտադրությանը:
Փառատոնն անցկացվում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հովանու ներքո:
Ստորև ներկայացնում ենք փառատոնի ծրագիրը:
Հոկտեմբեր 26, Մարզահամերգային Համալիր
- Մարկուս Միլլեր – ԱՄՆ
Հոկտեմբեր 29, Ա. Խաչատրյանի անվան համերգասրահ
- Հայաստանի պետական ջազ նվագախումբ. Գեղ. Ղեկավար Արմեն Հյուսնունց
- Լևոն Մալխասյան – Հայաստան
- Իգոր Բուտման – Ռուստաստան
- Անի Արզումանյան – Ֆրանսիա
- Աննա Վարդազարյան – Հայաստան
Հոկտեմբեր 30, Գյումրու Վ. Աճեմյանի անվան թատրոն
- Լևոն Մալխասյան – Հայաստան
- Ալեքսիս Ավագյան – Ֆրանսիա
- Միքայել Ոսկանյան և ընկերներ – Հայաստան
- Վազգեն Ասատրյան – Հայաստան
- Լուսինե Սարգսյան – Հայաստան
Նոյեմբեր 1, Ա. Խաչատրյանի անվան համերգասրահ
- Արտո Թունջբոյաջյան և Armenian Navy Band
- Արտակ Ներսիսյան – Հայաստան
- Մարինե Հակոբյան – Հայաստան
- Պակո Սառ – Սենեգալ
Նոյեմբեր 3, Ա. Խաչատրյանի անվան համերգասրահ
- Գոնսալո Ռուբալկաբա – Կուբա
- Վահագն Հարապետյան կվինտետ – Հայաստան
- Ալեքսիս Ավագյան – Ֆրանսիա