Նույնիսկ ոճային առումով իմ ոճը չէ. Իմ նախագծած շենքերը ճանաչելի են և, բնականաբար, այդ ոճի չէ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հարցին ի պատասխան նշեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը՝ վստահեցնելով, որ վարչապետ Կարեն Կարապետյանի առանձնատան նախագծողն ինքը չէ:
Նարեկ Սարգսյանի խոսքով՝ այսօր կանաչ գոտիների նկատմամբ վերաբերմունքը փոխվել է. «Հիմա բոլորովին այլ ինստիտուտ է գործում՝ հիմա ձեր աչքի առաջ կա ավագանի, կա ընդդիմություն, կա ավելի մեծ լիազորություններ»: