just-lady կայքը ներկայացնում է դեմքի հրաշալի դիմակ, որն օգտագործվում է թաիլանդական սպա սրահներում: Այս դիմակը կարող եք պատրաստել նաև տան պայմաններում, քանի որ բոլոր բաղադրիչներն են ծանոթ են և մատչելի: Դիմակը հարմար է մաշկի տարբեր տեսակների համար: Այն կարող եք քսել շպարից առաջ:
Դիմակը փափկեցնում և սնուցում է մաշկը, հարթեցնում է մաշկի գույնը, հանում է մաշկի թեփոտվածությունը:
Հասած բանանի 1/3-ը տրորեք, ավելացրեք 0.5-1 թ/գ ջուր:
Առանձին աղացեք բրինձն ու վարսակի փաթիլները: Յուրաքանչյուրից 1 թ/գ լցրեք տարայի մեջ, ավելացրեք 1 թ/գ աղացած ընկույզ: Այս ամբողջ խառնուրդին ավելացրեք 2 թ/գ բանանի խյուսը և լավ խառնեք:
Բանանի փոխարեն՝ չոր բաղադրիչներին կարող եք ավելացնել կաթ, սերուցք: Սակայն բանանը լավագույն ընտրությունն է, քանի որ այն մեծ քանակությամբ ցինկ, երկաթ և մագնեզիում է պարունակում:
Բրինձը յուրօրինակ մթերք է. այն հարթեցնում է դեմքը: Բրինձը պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, որոնք օգնում են պահպանել մաշկի երիտասարդությունը:
Վարսակը թեփազատում է մաշկը: Իսկ ընկույզը ձգում է այն:
Նախապես մաքրած դեմքին մերսող շարժումներով քսեք դիմակը:
Սպասեք 10-15 րոպե: Ապա լվացեք դեմքը եռացրած-սառեցրած ջրով: Վերջում ձեր սիրելի դեմքի քսուքը քսեք:
Դիմակը կարող եք օգտագործել շաբաթական 2-3 անգամ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը
168.am