Արյան խմբերը միմյանցից տարբերվում են արյան մեջ սպիտակուցի պարունակությամբ: Բացառություն են կազմում բացասական ռեզուսով մարդիկ. նրանց արյան մեջ սպիտակուցը բացակայում է:
Պատճառները բացատրող մի քանի տեսություն կա, որոնցից մեկը՝ այլմոլորակային ծագումն է:
Կարող է անհավանական թվալ, բայց մի բան հաստատ է. բացասական ռեզուսով մարդիկ յուրահատուկ են:
Բացասական ռեզուսով մարդիկ կազմում են Երկիր մոլորակի բնակչության 15%-ը: Նրանք կարող են դոնոր դառնալ արյան մյուս խմբերի համար (դրական ռեզուս ունեցողների համար), բայց իրենք կարող են արյուն ընդունել միայն բացասական ռեզուս ունեցող մարդկանցից: Դա արդեն հետաքրքիր է…
Աշխարհագրորեն այդ 15%-ը հիմնականում բնակվում է Եվրոպայի հյուսիսում: Այնուամենայնիվ, նրանց ծագումը մնում է առեղծված: Միայն հայտնի է, որ բացասական ռեզուսով մարդիկ մոլորակի վրա իրենց սկիզբն առել են 35 000 տարի առաջ:
Ինչով են նրանք տարբերվում
Ֆիզիկական տարբերությունները հետևյալն են:
Նրանց մարմնի ջերմաստիճանը ավելի ցածր է: Հաճախ շիկակարմիր են լինում: Տաքության նկատմամբ զգայուն են: Հաճախ ունենում են կապտավուն կամ կանաչավուն աչքեր: Մարմինը չափազանց նրբազգաց է, բնույթով զգացմունքային են:
Անհասկանալի հոգեբանական օրեր են ապրում բացասական ռեզուս ունեցող հղիները, երբ նրանց երեխան դրական ռեզուսով է լինում: Այդ կանայք իրենց ներսում գտնվող երեխային ընկալում են իբրև օտար մարմին, մեծ դժվարությամբ են ծննդաբերում: Այդ կանայք ասես ուզում են ազատվել այդ երեխայից, ինչպես մի օտար մարմնից, բեռից, ֆիզիոլոգիապես երեխան իրենց համար խորթ է ընկալվում…
Եվ միայն բժշկական միջամտությամբ ծնունդն անվնաս է անցնում երեխայի համար: Սա բավական արտասովոր իրավիճակ է, քանի որ բնությունը երեխայի ծնունդի և զարգացման համար ստեղծել է բոլոր պայմանները:
Ամեն դեպքում, մինչև հիմա արված բոլոր հետազոտությունները շատ հարցեր են առաջացնում և մնում է ենթադրել, որ բացասական ռեզուսով մարդիկ ունեն սովորականից տարբերվող ծագում: Բայց որտեղի՞ց են նրանք:
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը