Սամվել Մարտիրոսյան. «Եթե լուրջ բան լինի, հաստատ պահակին դնելու են դռան մոտ, որ չթողի էրեխեքին փախնեն դպրոցից»
Advertisement 1000 x 90

Սամվել Մարտիրոսյան. «Եթե լուրջ բան լինի, հաստատ պահակին դնելու են դռան մոտ, որ չթողի էրեխեքին փախնեն դպրոցից»

Սամվել Մարտիրոսյանի գրառումը Facebook-ի իր էջում.

«Իմ դպրոցում դաս տալու ընթացքում քանի անգամ եղել ա, որ դպրոցներից էրեխեքին ինչ-որ անկապ մարդիկ, տնօրեններ տարհանել են, քանի որ Վանգան ասել ա, որ կես ժամից երկրաշարժ ա լինելու։ Էսօր էլ նույն բանը փոթորիկի պահով ա։ Այ մարդ, էրեկվանից ԱԻՆ գրում ա, թե Երևանում բան չի լինելու, մեկա էրեխեքին տուն են ուղարկում։ Ծնողների մոտ խուճապ ա։ Իսկ եթե լուրջ բան լինի, հաստատ պահակին դնելու են դռան մոտ, որ չթողի էրեխեքին փախնեն դպրոցից»։