Նոր Զելանդիայի Քրայստչերն քաղաքում երեք տարեկան երեխան վիճակախաղով շահել է մեկ միլիոն դոլար: Այդպիսով նա դարձել է երկրում ամենաերիտասարդ ջեքփոթ շահածը:
Երիտասարդ միլիոնատիրոջ ծնողների խոսքերով` նրա ծնունդից անմիջապես հետո իրենք գնել են 250 նորզելանդական դոլարի Bonus Bonds ընկերության բաժնետոմս, որի տերը հնարավորություն է ստանում ամիսը մեկ անգամ մասնակցել վիճակախաղի:
Այն բանից հետո, երբ ընտանիքը վերադարձել է հերթական արձակուրդից, պարզվել է, որ երեխան շահել է մեկ միլիոն նորզելանդական դոլարի սեպտեմբերյան ջեքփոթը (ավելի քան 726 հազար դոլար):