
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ֆուտբոլիստներ Գևորգ Ղազարյանը և Հենրիխ Մխիթարյանը հանդիպել են Լիսաբոնում:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակում հոկտեմբերի 18-ին կմրցի «Բենֆիկա»-ի հետ:
Գևորգ Ղազարյանը, ով հանդես է գալիս պորտուգալական «Մարիտիմու»-ի կազմում, հանդիպել է Հենրիխ Մխիթարյանին խաղից առաջ և հաջողություն մաղթել նրան:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի «Բենֆիկա»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կմեկնարկի այսօր՝ Երևանի ժամանակով 22:45-ին: