Սիրիացի փրկարարը սկսել է լաց լինել` ավերակների տակից հանելով կենդանի մնացած երեխային (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սիրիացի փրկարարը սկսել է լաց լինել` ավերակների տակից հանելով կենդանի մնացած երեխային

Սիրիացի փրկարարը սկսել է լաց լինել այն բանից հետո, երբ Իդլիբ քաղաքի ռմբակոծված շենքի ավերակների տակից դուրս է հանել 30-օրական փոքրիկ աղջկան, գրում է The Daily Mail-ը:

38f41e4b00000578-3815262-image-a-51_1475237936825

Կամավոր Աբու Քիֆահը դուրս է հանել կենդանի մնացած 30-օրական աղջկան ավերակները երկու ժամ հուսահատ մաքրելուց հետո և նրան սեղմել է իր կրծքին մինչև շտապօգնության մեքենան նրանց կտեղափոխեր հիվանդանոց:

38f41e1a00000578-3815262-image-a-53_1475237946987

Ինչպես գրում է լրատվամիջոցը, այս տեսանյութով ռեպորտաժի հեռարձակման ժամանակ BBC-ի հաղորդավարը նույնպես լաց է եղել ուղիղ եթերում: Նա շարունակել է խոսել հաջորդ պատմության մասին, սակայն, նկատելի է եղել, թե ինչպես են արցունքները հոսում նրա այտերով:

2onouw0dw2ba61df89f0f43bc683-3815262-syrian_men_carry_injured_people_amid_the_rubble_of_destroyed_bui-a-31_1475232604713

38ecf97600000578-3815262-image-a-26_1475245178306

38f41dfe00000578-3815262-image-a-47_1475237895423

38f41e0700000578-3815262-image-a-52_1475237943437

ՄԱԿ-ի համաձայն՝ արևելյան Հալեպում, որտեղ վաղ սեպտեմբերից ի վեր կառավարական ուժերի կողմից պաշարման մեջ է մնում 250 հազար մարդ, մնացել է ընդամենը 35 բժիշկ: Սեպտեմբերի 21-ից 26-ն ընկած ժամանակահատվածում քաղաքի այդ հատվածում գործող հիվանդանոցներում 278 մարդու մահ է գրանցվել, այդ թվում առնվազն 96 երեխա:



Նման նյութեր