Միխայիլ Գալուստյան. «Կինս ինձ միշտ ստուգում է» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Միխայիլ Գալուստյան. «Կինս ինձ միշտ ստուգում է»

Չնայած դուրսը հորդառատ անձրև էր, բայց Միխայիլը ժամադրությունից չուշացավ, և մենք հանդիպեցինք Մոսկվայի կենտրոնում գտնվող «Камергерка» սրճարանում: «Все о мужчинах» ֆիլմի պրեմիերայից առաջ «СтарХит»-ին տված հարցազրույցում Միխայիլը անկեղծացավ՝ պատմելով գաղտնի բիզնեսի, հոգեբանների հետ հանդիպումների մասին, և թե ինչու չի օգնում եղբորը:

– Միխայիլ, ամառն անցավ, իսկ դու առանց արևայրուկի ես:

– Վերջին ամիսներին շատ եմ աշխատել: Հուլիսին եմ միայն կարողացել կնոջս հետ Վենետիկ մեկնել մի քանի օրով: Իրար ձեռք բռնած փոքրիկ երեխաների պես զբոսնում էինք… Դե, ավանդույթի համաձայն, երեխաներիս ամռանը տատիկի մոտ՝ Սոչի էինք ուղարկել:

– Նո՞ր են վերադարձել:

– Այո՛, երջանիկ, արև տեսած… Էստելան և Էլինան շատ են սիրում, երբ ամռանը տատի մոտ են՝ Սոչիում: Օգոստոսի 26-ին հորս հոբելյանն էր՝ 65 տարեկան, մի քեֆ, մի ուրախություն… Ցավոք, միայն կարողացա այդ օրն այնտեղ լինել: Հավանոց նվիրեցի, հավերով, աքաղաղներով… Դե, մայրս փնթփնթաց, թե մեկ է, ամեն բան իր վրա է մնալու, դե… հայրս էլ արդեն այդ ամենը շատ հանգիստ է տանում : )

Супруги обожают устраивать друг другу романтические сюрпризы

Իսկ ծնողներդ թոշակառո՞ւ են:

– Անընդհատ խնդրում եմ, որ հայրս թոշակի անցնի: Բայց նա սիրում է կենտրոնում լինիել, շփվել: Մայրս բժիշկ է եղել, հիմա թոշակառու է: Տատիկ էլ ունեմ, նա 92 տարեկան է: Նա մինչև հիմա ոտքի է, աշխատում է, Փառք Աստծո:

– Ի՞սկ ավագ եղբայրդ, Դավիթը: Հաճա՞խ եք հանդիպում:

– Նոր ընկերուհի ունի, Արմինան: Հասկացնում ենք, թե հը՞, երբ ես… բայց ես չեմ պնդելու, թող ինքը որոշում կայացնի: Առայժմ աշխատանք չի կարողանում գտնել: Միասին Comedy Club Production-ում էինք, բայց որոշեց, որ Մոսկվան կոշտ մարդկանց քաղաք է, վերադարձավ Սոչի: Նա նուրբ ներաշխարհի տեր մարդ է, դեռ երիտասարդ է, նոր է 30 տարեկանը լրացել, զբաղվում է ֆանտաստիկ ոճի սցենարներ գրելով:

– Իսկ ինչո՞ւ դա չես օգտագործում:

– Մոսկվան մեծ քաղաք է, նման բաների կարիք չկա այստեղ…

– Իսկ եթե Սոչիում բացվի ռազմա-տակտիկական խաղերի մասնաճյուղ և Դավիթը դառնա…

– Մասնաճյուղի գաղափարը չեմ բացառում, բայց դրա գլխին կանգնելու համար կազմակերպչական ջիղ է անհրաժեշտ, իսկ Դավիթը ստեղծագործող է:

– Իսկ կռիվ-կռիվ, դու ինքդ, հաճա՞խ ես խաղում:

– Մենք թիմ ունենք նույնիսկ՝ «Рекрут»:

– Իսկ աղջիկներ կա՞ն:

– Մենք հիմա հատուկ նրանց համար կանանց դիվիզիոն ենք ստեղծելու:

– Ի՞նչ հանգիստ ես նախընտրում:

– Ձմռանը՝ բաղնիք, ամռանը՝ լողափ:

– Ձեր թիմից շատերն են ռեստորան բաց անում: Բայց քչերը գիտեն, որ ռեստորանը, ուր հիմա գտնվում ենք՝ քոնն է:

– Ես այդ փաստը չեմ բարձրաձայնում: Ռեստորանային բիզնեսին խնամքով եմ վերաբերվում. շատ բարդ շուկա է: Դրա համար աշխատանքները վստահել եմ Արմեն Անանիկյանին: Ինքնս տարբեր նախագծերի մեջ եմ՝ կինո, հեռուստատեսություն, ֆեդերացիա, Սոչիում հյուրանոցային բիզնես:

Михаил спродюсировал фильм «Все о мужчинах», который выходит в прокат 1 сентября

Իսկ կինդ շա՞տ է բողոքում, որ տանը քիչ ես լինում:

– Ոչ, ոչ, նա դրա ժամանակը չունի, երեխա է դաստիարակում: Հոգեբանություն է ուսումնասիրում, սովորում է…

– Դեռ չի ավարտե՞լ:

– Ինչպես չինացիներն են ասում, այդ մասնագիտությունը հնարավոր չէ ավարտել, հնարավոր է միայն նոր աստիճանի բարձրանալ:

– Իսկ կինդ տանը կիրառո՞ւմ է հոգեբանական հնարքներ:

– Վիկան մի անգամ ասաց, որ իրենց մոտ չգրված օրենք կա, գործից դուրս մասնագիտությամբ չզբաղվել: Բայց պատահում է, որ նրա հարցերում տարօրինակ երանգներ են հնչում:

Վերջերս ես ավարտել Իրավաբանական Ակադեմիան: Օգտագործե՞լ ես ձեռք բերած գիտելիքները:

– Պայմանագրեր կնքելիս: Առաջ լրիվ վստահում էի իրավաբաններիս, իսկ հիմա ինքս եմ ծանոթանում, շտկումներ մտցնում:

– Տանը հաճա՞խ եք վիճում:

– Ոչ, մեզ մոտ ավելի հաճախ տարաձայնություններ են, որոնք շատ արագ ստանում են իրենց լուծումը: Ես զիջող եմ:

– Եկող տարի ձեր ամուսնության 10 տարին է: Ի՞նչ ես նվիրելու Վիկային:

– Որևէ անհրաժեշտ, պիտանի բան: Օրինակ, ես կարող է զանգեմ և ասեմ՝ Վիկա, նվեր եմ ուզում. ուզում եմ զբոսնել քեզ հետ, ձեռքի հետ էլ հուշում եմ, որ դրամապանակս մաշվել է…

– Ֆինանսներն ո՞ւմ ձեռքերում են…

– Ապահով՝ իմ:

Михаил и Виктория поженились 7 июля 2007 года

starhit.ru



Նման նյութեր