Թրամփը կարևորել է ՄԱԿ-ի բացառիկ դերը աշխարհում
Advertisement 1000 x 90

Թրամփը կարևորել է ՄԱԿ-ի բացառիկ դերը աշխարհում

ՄԱԿ-ի դերը աճող սպառնալիքների ֆոնին կարևոր է մնում, ինչպես երբեք, բայց նրա ներուժը դեռ պետք է իրագործվի: Այդ մասին ասված է համաշխարհային կազմակերպության օրվա առթիվ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության մեջ, որը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

«Այն պայմաններում, երբ աշխարհը բախվում է անդրսահմանային սպառնալիքների աճին, ներառյալ ահաբեկչության և զանգվածային գազանությունների տարածումն ամբողջ աշխարհում, սովի և հումանիտար ճգնաժամերի սպառնալիքը և վտարակ-ռեժիմների կողմից միջուկային զենքի տարածումը, մենք կոչ ենք անում անդամ բոլոր երկրներին՝ հաստատել իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի Կանանադրության մեջ ամրագրված պարտավորություններին»,- նշել է Թրամփը:

«Թեև ՄԱԿ-ի ամբողջ ներուժի իրացման համար դեռ պետք է մեծ աշխատանք կատարել, մենք հավաստում ենք նրա նպատակներին հասնելու մեր ձգտումը, որպեսզի ավելի լավ ապագա կառուցենք նոր սերունդների համար»,- ասել է պետության ղեկավարը:

 



Նման նյութեր