Ճապոնիայում մոլեգնել է «Լան» հզոր թայֆունը: Տեսանյութում կադրեր են ցուցադրված տարերային աղետի վայրից:
ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն, թայֆունի հարվածից զոհվել է հինգ մարդ, տարհանվել են հազարավոր բնակիչներ, մի շարք
տարածաշրջաններում հայտարարված էր արտակարգ դրություն: Տարերքի հիմնական հարվածը բաժին է հասել Հոնսյու կղզու մեծ մասին և Հոկայդոյի հարավային կեսին: