Թրամփը վերսկսել է փախստականների ընդունումն ԱՄՆ
Advertisement 1000 x 90

Թրամփը վերսկսել է փախստականների ընդունումն ԱՄՆ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել երկիր փախստականների ընդունումը վերսկսելու վերաբերյալ:

Այդ մասին հայտնել է Սպիտակ տունը: Փախստականների ընդունման՝ հոկտեմբերի 24-ին լրացած 120-օրյա արգելքն ուժեղացրեց երկրի անվտանգությունը, ասված է հրամանագրի տեքստում: «Պետքարտուղարը, ներքին անվտանգության նախարարը և ազգային հետախուզության տնօրենը եզրակացություն են տվել առ այն, որ փախստականների ընդունման ծրագրում կատարված բարելավումները միանգամայն համարժեք են այն բանին, որ ապահովեն ԱՄՆ-ի անվտանգությունն ու բարեկեցությունը, ինչպես նաև եզրակացություն են տվել, որ պետքարտուղարը և նախարարները կարող են վերսկսել այդ ծրագիրը, ընդ որում հատուկ միջոցներ են ձեռնարկվելու առանձին կատեգորիաների փախստականների նկատմամբ, որոնց մուտքը երկիր դեռևս պոտենցիալ սպառնալիք է ԱՄՆ-ի անվտանգությանը»,- նշվում է Թրամփի հրամանագրում:

Like 0 Tweet Համօգտագործել Դրա հետ մեկտեղ, լրացուցիչ սահմանափակումներ են մտցվում մի շարք երկրներից փախստականների ընտրելիս, որոնք կգործեն 90 օր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



Նման նյութեր