China Eastern Airlines-ի բորտ-ուղեկցորդուհին վնասվածքներ է ստացել` Շենչժեն քաղաքի օդանավակայանում ընկնելով ինքնաթիռից։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Weibo միկրոբլոգին։
Դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի օրվա երկրորդ կեսին, երբ բորտ-ուղեկցորդուհին փորձել է թռիչքի ժամանակ փակել օդանավի դուռը և 2.7 մետր բարձրությունից ընկել է։
Նրան հայտնաբերել են մեխանիկները և շտապօգնություն կանչել։ Տուժածին տեղափոխել են հիվանդանոց։ Նա բազմաթիվ կոտրվածքներ է ստացել։
Այժմ հետաքննությունն է անցկացվում։ Ինքնաթիռը որոշակի ուշացումից հետո հաջողությամբ իրականացրել է նախատեսված թռիչքը: