Կիևի «Էսպրեսսո» հեռուստաալիքի շենքի մոտ տեղի իրականացված պայթյունը որակվել է որպես ահաբեկչություն, դրա հետաքննությամբ զբաղվում է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (ՈՒԱԾ):
Այդ մասին հոկտեմբերի 26-ին հայտնել է հանրապետության ՆԳ նախարարությունը: Ճշտված տվյալներով՝ պայթյունի հետևանքով տուժել է հինգ մարդ, նրանցից մեկը՝ Գերագույն ռադայի պատգամավոր Իգոր Մոսիյչուկի թիկնապահը, մահացել է հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին: Մոսիյչուկն ինքը բեկորային բազմաթիվ վերքեր է ստացել, նրան վիրահատել են: Ծանր վիրավորված է նաև ուկրաինացի քաղաքագետ Վիտալի Բալան:
Ըստ Ուկրաինայի ՆԳ նախարարության տեղեկատվության՝ պայթուցիկ սարքը, որն ամրացված է եղել կայանված մոտոցիկլետին, գործել է, երբ Մոսիյչուկը դուրս էր գալիս «Էսպրեսսո» հեռուստաալիքի գրասենյակից: Պայթյունի ալիքից կոտրվել են հարևան շենքերի պատուհանների ապակիները, ռումբի հզորությունը կարող է հասնել 1 կիլոգրամի՝ տրոտիլային համարժեքով: Ուկրաինայի ՆԳ նախարարության ներկայացուցիչները հայտարարել են, որ, իրենց կարծիքով, ահաբեկչությանը կարող են մեղսակից լինել ռուսական հատուկ ծառայությունները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: