Ինչու են արևածաղկի սիրահարներն ամենավտանգավոր մարդիկ
Advertisement 1000 x 90

Ինչու են արևածաղկի սիրահարներն ամենավտանգավոր մարդիկ

Հոգեբանության մի ուղղություն ուսումնասիրում է սննդի նկատմամբ մարդու վերաբերմունքի և նրա ներաշխարհի առանձնահատկությունների միջև առկա կապը։ Ըստ հոգեբանների՝ այն, ինչ ուտում ենք, մեր ենթագիտակցության արտացոլումն է։

Fithacker.ru-ն գրում է, որ ապագա մայրը, ով հղիության ընթացքում 25 կամ ավելի կիլոգրամ քաշ է հավաքում, պերֆեկցիոնիստ է, ով ձգտում է «երեխային տալ ամեն ինչ»։ «Չափից շատ» ուտող այս մայրերը ցանկանում են «իդեալական մոր» դերում լինել. նրանք ծննդաբերությունից որոշ ժամանակ անց ևս կշարունակեն խաղալ այդ դերը և անխուսափելիորեն կկոտրվեն, որովհետև իդեալական մայրեր չեն լինում։

Ամեն անգամ սնունդ ընդունելուց հետո արհեստական փսխում առաջացնելու միջոցով նիհարելու ճանապարհն ընտրում են այն աղջիկները, ովքեր չափից շատ և չափից ծանր շփում են ունենում մտերիմների ու հարազատների հետ։ Հնարավոր է, որ նրանք տանջվում են չափից շատ վերահսկողության պատճառով, ընտանիքում բռնապետական վերաբերմունքից կամ նուրբ, բայց խեղդող հիպերհոգատարությունից։ Հնարավոր է՝ ծնողները ճնշում են նրանց անվիճարկելի արժեքներով։

Հոգեբանները պնդում են, որ արևածաղիկ շատ սիրողները (խոսքն այն մարդկանց մասին չէ, ովքեր դեպքից դեպք են արևածաղիկ օգտագործում, այլ նրանց մասին, ովքեր մեկ օր անգամ չեն կարող ապրել առանց արևածաղկի) իրենց մեջ են հավաքում չարությունը և չեն արտահայտում իրական զգացմունքները մտերիմների հանդեպ։ Այո, արտաքինից նրանք նուրբ են, հաճելի, բայց ներսում մոլեգնում են զայրույթի փոթորիկն ու դժգոհության ալիքը։

Մեխանիզմն այսպիսին է. արևածաղիկ ուտելիս՝ դրանք մասնատում ենք, մանրացնում։ Հոգեբանական տեսանկյունից՝ սա ագրեսիան դուրս հանելու միջոց է։ Այն ագրեսիան, որն իր ներսում այդքան պահել է արևածաղկի սիրահարը։

Կայքի փոխանցմամբ՝ սա վտանգավոր է, քանի որ արևածաղիկը քիչ է, իսկ ագրեսիան՝ մեծ։ Սկզբնական շրջանում փոքր սերմերը թմրամիջոցի նման մի բան են դառնում, և մարդն իրեն վատ է զգում, երբ հայտնվում է վայրում, ուր չի կարող արևածաղիկ օգտագործել։ Հետո ագրեսիան սկսում է աստիճանաբար դուրս գալ։ Դրդող որևէ գործոնի ազդեցությամբ նրանք կարող են ուղղակի պայթել։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը